Ասադի հեռանալը ժամանակի հա՞րց է

Ասադի հեռանալը ժամանակի հա՞րց է
ՄԱԿ-ում ԱՄն մշտական ներկայացուցիչ, դեսպան Նիկի Հեյլին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի հեռացումն ընդամենը ժամանակի հարց է։ Այս հայտաարությանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի Դաշնային խորհրդի Տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։ Թվիթերյան իր էջում Պուշկովը գրել է, որ ոչ թե Ասադի հեռանալն է ժամանակի հարց, այլ դեսպան Հեյլիի, նախագահ Թրամփի եւ Պետքարտուղար Պոմպեոյի։



«Հեյլին ասել է, որ Ասադի հեռանալը ժամանակի հարց է։ Ժամանակի հարց է նաեւ Թրամփի, Պոմպեոյի եւ հենց Հեյլիի հեռանալու հարցը»,- մասնավորապես գրել է ռուս պետական գործիչը։ Պուշկովը հիշեցրել է նաեւ, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւս հայտարարում էր 2012-ին, որ Ասադի օրերը հաշված են։