Վերականգնվել է ռուսական հակադոպինգային գործակալության իրավունքները

Վերականգնվել է ռուսական հակադոպինգային գործակալության իրավունքները
Հակադոպինգային համաշխարհային գործակալության ղեկավար Կրեյգ Ռիդը բաց նամակ է հրապարակել, որտեղ պարզաբանել է, որ որոշում է կայացվել վերականգնել Ռուսական հակադոպինգային գործակալության իրավունքները։ Բաց նամակում ներկայացված են նաեւ այդ որոշման հիմնավորումները։



Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը նամակում մասնավորապես ասված է․ «WADA-ի՝ Համապատասխանության հարցերով անկախ կոմիտեն այս տարվա հունիսին կայացած հանդիպման ժամանակ, երկու կրիտերիաների մասով լրացուցիչ սահմանում է մշակել, որպեսզի դուրս գա փակուղուց եւ նաեւ կարողանա ստանալ այն փորձանմուշները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ապացուցել, որ մարզիկները խախտել են հակադոպինգային կանոնները։ Ես այդ երկու կրիտերիաները առաջարկեցի Ռուսաստանի Սպորտի նախարարին եւ սեպտեմբերի 13-ին ստացա պատասխանը։ Նա առաջարկում էր ճանաչել ինչպես իրավախախտումները, այնպես էլ հստակ ժամանակային սահմանաչափերի հաստատումը լաբորատորիայի հասանելիության համար»։