Ռուսական ցորենի արտահանումը համարել են սպառնալիք ամերիկյան ֆերմերների բարեկեցության համար

Ռուսական ցորենի արտահանումը համարել են սպառնալիք ամերիկյան ֆերմերների բարեկեցության համար
Ռուսաստանում ցորենի ռեկորդային բարձր բերքն ու արտահանման ցուցանիշները հանդիսանում են լուրջ սպառնալիք ամերիկացի ֆերմերների բարեկեցության համար, քանի որ ամերիկյան կողմը դժվարությամբ է կարողանում պահպանել իր դիրքերը այդ շուկայում։ Այս մասին գրում է **WSJ** պարբերականը։ Պարբերականը գրում է, որ ռուսական գյուղատնտեսությունը ծաղկում է, չնայած այն բանին, որ ցորենի գները համաշխարհային շուկայում անկում են ապրում արդեն ոչ առաջին տարին։ Սակայն միայն անցյալ տարի ռուսները 40 միլիոն տոննա ցորեն են արտահանել, ինչը վերջին քառորդ դարում կարելի է համարել ռեկորդ։



Հոդվածում շեշտվում է, որ ռուսական մրցակցությունը ցորենի համաշխարհային շուկայում կարող է սպառնալիք հանդիսանալ ամերիկացի ֆերմերների բարեկեցության համար։ Հատկապես որ առեւտրային վեճերը, որոնք առկա են ԱՄՆ եւ Չինաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ եւ մյուս պետությունների միջեւ կարող են բարձրացնել ռուսական ցորենի պահանջարկը, եթե իհարկե վեճերում ներգրավված կողմերը որոշեն, որ պետք է սահմանեն ամերիկյան ցորենի համար ներկրման բարձր մաքսատուրքեր։