Yerevan.today-ը կապել են Հրանուշ Հակոբյանի, Ռուբիկ Հակոբյանի, հիմա էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Yerevan.today-ը կապել են Հրանուշ Հակոբյանի, Ռուբիկ Հակոբյանի, հիմա էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը անդրադարձավ **Hraparak.am**-ի դիտարկմանը, թե կայքը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, և իրենց մոտ երեկ տեղի ունեցած խուզարկությունը նաև դրա հետ է կապվում և ունի հստակ քաղաքական ենթատեքստ: Հակոբյանն անդրադարձավ այս խոսակցություններին, թե իրենց կայքը Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն չունի:



Սևակ Հակոբյանը հերթով թվարկեց, թե այս տարիներին ում անվան հետ են կապել yerevan.today կայքը՝ Հրանուշ Հակոբյանի հետ, քանի որ իրենց գրասենյակն ու Սփյուռքի նախարարությունը նույն շենքում և նույն հարկում են գտնվում, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ, քանի որ վերջինս Սևակի հորեղբայրն է, հայտնի ընկերություններից մեկի հետ, քանի որ լոգոների գույնը նույնն են, հետո էլ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ Քոչարյանի և իրենց կայքի գրասենյակները գտնվում են նույն շենքում: Իսկ կայքի սեփականատերը, ըստ նրա, Վարդան Հովնանյանն է:



Մանրամասն՝ տեսանյությում։