Հրդեհ Արուճ գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ Արուճ գյուղում. տուժածներ չկան
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի մոտակայքում:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել` 14:51-ին:



Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում այրվել են մոտ 200 տարա, վագոն-տնակի փայտյա կառուցատարրեր (մոտ 10 քմ) և պահեստամասերի վրայի ռետինե խողովակներ:



Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: