Ամերիկյան հակառուսական սանկցիաները կարող են հասնել «Հյուսիսային հոսք-2»-ին

Ամերիկյան հակառուսական սանկցիաները կարող են հասնել «Հյուսիսային հոսք-2»-ին
ԱՄՆ Էներգետիկայի նախարար Ռիկ Պերին հայտարարել է, որ հնարավոր է Միացյալ Նահանգները սանկցիաներ կիրառի կապված «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»։ Նախարար Պերին պարզաբանել է, որ սանկցիաները առաջին հերթին պայմանավորված կլինեն նրանով, որ նոր նախագծով ռուսական գազը ուկրաինական տարածքով անցկացնելու կարիք էլ չի լինի։



Բացի այդ նոր նախագծի գործարկմամբ Եվրոպայում էներգակիրների եւ հատկապես գազի մատակարարների թիվը կսահմանափակվի։ Պերին ասել է, որ եվրոպական պետությունները, բացառությամբ Գերմանիայի, հետաքրքրված են, որպեսզի ունենան այլընտրանքներ «Հյուսիսային հոսք-2»-ին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այս առնչությամբ դեռ որոշում չկա, սակայն այն կարող է լինել եւ օրակարգից հանված չէ։