Իջևանում տեղի կունենա հերթական խոշոր ավտոմրցարշավը

Իջևանում տեղի կունենա հերթական խոշոր ավտոմրցարշավը
2018 թվականի սեպտեմբերի 21-23-ը Իջևան քաղաքում տեղի կունենա “**Armenian Extreme Fest**”-ը, որին կմասնակցեն շուրջ 200 վարորդներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից։ Միջոցառումը տեղի կունենա Multi Force 2018 ավտոմրցարշավի շրջանակներում, որի նախաձեռնողներն են Հայաստանի 4 x 4 off road ակումբն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Այն տարածաշրջանի ամենամեծ ավտոմրցարշավն է։



Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա օգտվել Յելլ Էքստրիմ Պարկի հայտնի կամազից, պարագլայդինգից, փեյնթբոլից, սքայբոլից։



Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ժամը 18։00-ից և կավարտվի սեպտեմբերի 21-ին, ժամը 14։00-ին։ Առավոտյան տեղի կունենա մրցանակաբաշխություն, և առաջին 4 հաղթողները կստանան դրամական պարգևներ և 4 Լադա Նիվա մակնիշի մեքենաներ՝ Մուլտի Գրուպ կոնցեռնի կողմից։ Մրցաշարը տարիներ ի վեր հեռարձակվում է ակցկացվում է «Ավտոդրայվ» հաղորդաշարի շրջանակներում։ Սա արդեն մի քանի տարի շարունակ անցկացվող խոշոր միջոցառում է, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանից հարևան եկրների **off road **ավտոմրցարշավորդներին ժամանել Հայաստան և իրենց ուժերը փորձել մեր եկրի լեռնային պայմաններում։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**