Ուկրաինայում ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ուկրաինայի Չերնովիցիում ոստիկանության պարեկային մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է «1+1»-ը։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը քաղաքի միկրոշրջաններից մեկում։ Ականատեսները պատմել են, որ երիտասարդ տղամարդը անցնում էր փողոցը հետիոտնի համար նախատեսված հատվածով, երբ նրան հարվածել ու վրաերթի է ենթարկել ոստիկանության մեքենան։ Հետիոտնը տեղում մահացել է։ Ոստիկանները, որոնք վրաերթի են ենթարկել երիտասարդին, թողել են նրան անօգնական եւ դիմել փախուստի։ Տեղի մարզային ոստիկանության վարչությունը հաստատել է կատարվածի իսկությունը եւ նշել, որ իրականացվում են միջոցառումներ՝ ոստիկաններին հայտնաբերելու համար։

Կարծիքներ