Դուք ձեր դարդը լացեք, որովհետև Ձեր՝ գողերի և խաբեբաների ժամանակը անցել է․ Նիկոլ Փաշինյան

Դուք ձեր դարդը լացեք, որովհետև Ձեր՝ գողերի և խաբեբաների ժամանակը  անցել է․ Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանում չունի իշխանություն, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Վարչապետը իր խոսքում անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ վիճակում չեն գտնվում։



«Մի շաբաթ առաջ գուժում էին՝ վայ, էս ի՞նչ եղան հայ-ռուսական հարաբերությունները, տապալվեցին: Հասկացել են, որ ըտենց ա, հիմա էլ գուժում են, հիմա էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են զոհվել, լացում են առավոտից իրիկուն: Դուք ձեր դարդը լացեք, մենք մեր արտաքին հարաբերությունների հարցերը կլուծենք: Եթե դուք լացելու բան ունեք, պետք չէ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա լացել: Դուք ձեր դարդը լացեք, որովհետև ձեր, այսինքն՝ գողերի և խաբեբաների ժամանակը ՀՀ-ում անցել է և այլևս չի գալու երբեք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: