Ջոն Քերիի կարծիքով` ԱՄՆ-ն վճարում է Սիրիայում իր անգործության համար

Ջոն Քերիի կարծիքով` ԱՄՆ-ն վճարում է Սիրիայում իր անգործության համար
ԱՄՆ նախկին Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճարում է Սիրիայում իր անգործության համար։ Այս մասին, CBS News հեռուստակայանի փոխանցմամբ, ասել է նախկին Պետքարտուղարը «Face The Nation» հաղորդման ժամանակ։ Քերրին ասել է, որ չի կարողացել ժամանակին համոզել նախկին նախագահ Բարաք Օբամային, որ Սիրիայի գործող նախագահ Բըշար ալ-Ասադին պետք է մի լավ դաս տալ հաշտության պայմանները խախտելու եւ ենթադրաբար քիմիական զենք օգտագործելու համար։



Հենց դրա համար էլ ի վերջո Միացյալ Նահանգները վճարում է այն գինը, որը գոյացել է նրա անգործության դիմաց։ Խոսքը այս դեպքում 2012 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ առաջին անգամ ի հայտ եկան տեղեկություններ, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել։