Անդրբայկալում հարձակվել են ռազմական շարասյան վրա

Անդրբայկալում հարձակվել են ռազմական շարասյան վրա
Մի քանի մարդ փորձել է հարձակում գործել ռազմական շարասյան վրա ՌԴ Անդրբայկալյան երկաթուղային կայարանում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արեւելյան ռազմական օկրուգի տարածած հայտարարությունը։



Համաձայն որի՝ հարձակումն իրականացրածները թիրախավորած են եղել պարեկային ծառայություն իրականացնող զինվորականներին, որոնք հսկել են ռազմական շարասյան անվտանգությունը Անդրբայկալյան երկրամասի Պետրովսկի զավոդ կայարանում։ Հարձակման ընթացքում զինվորականները կիրառել են հրազեն այն բանից հետո, երբ հանցագործները խախտել են պարեկային պահակակետի սահմանը եւ առաջացել դեպի շարասյունը։ Հարձակումն իրականացրածներից մեկը սպանվել է, մյուսները դիմել են փախուստի։ Կա երեք վիրավոր։ Դեպքի մանրամասները ճշտվում են։