Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռոբերտ Քոչարյանի նման անձանց հիշեցնում էին իրենց շարքային լինելը (տեսանյութ)

Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռոբերտ Քոչարյանի նման անձանց հիշեցնում էին իրենց շարքային լինելը (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չեղարկելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Այսօր էլ դատարան էր եկել «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։ Դատարանի վճիռը հայտնի դառնալուն պես Փոստանջյանը լրատվամիջոցների հետ զրույցում ևս մեկ անգամ պնդեց նախկինում իր կողմից արտահայտած այն միտքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ծավալները պետք է մեծացվեն՝ հիշելով տարիներ առաջ տեղի ունեցած դեպքեր, որոնք մինչ այս ուղղակիորեն կապվում էին Քոչարյանի անձի հետ․



«Այս հարցով մենք հայտարարություն ենք նախապատրաստում, որ այս մեղադրանքով բավարարվելը ճիշտ չէ և արդար չէ, քանի որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պարոն Ռոբերտ Քոչարյհանը խախտել է օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքի սկզբունքը և դրանով է ինքը նաև սկսել իր պաշտոնավարումը։ Եթե հիշում եք, մենք մի քանի օր առաջ այստեղ «պրիվետ, Ռոբ» էինք ասում, այդ «պրիվետ Ռոբ» հասկացությունը տևեց շուրջ 10 տարի, որից հետո և շարունակվեց, դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռոբերտ Քոչարյանի նման անձանց հիշեցնում էին իրենց շարքային լինելը կամ իրենց ոչ գերագույն աստված ընդունելը պատժվում էր ոչ թե խոսքի կամ առարկության տեսքով, այլ մահով։ Նրա պաշտոնավարման ժամանակ ոտնահարվել է խոսքի ազատությունը, մենք տեսանք, թե ինչպես Ա1+-ը 2003 թվականին՝ հենց ընտրությունների նախաշեմին ուղղակի դուրս մղվեց եթերից, և նրա տեղը եկավ «Շառմ» ընկերությունը։ Սա մենք նույնպես շատ լավ հիշում ենք, սա նույնպես հանցագործություն է, պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կերպ նա ազդեց, և այդ հեռուստաընկերությունը չկարողացավ հեռարձակել և որպես ընդդիմախոս կարծիք արտահայտել կամ քննադատել, ինչ-որ կերպ դիրքորոշում հայտնել, որը չէր համապատասխանում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման հետ»,- ասաց Փոստանջյանը։



Մանրամասն՝ տեսանյութում։