Կիևը մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական նավահանգիստների գործունեությունը խաթարելու մեջ

Կիևը մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական նավահանգիստների գործունեությունը խաթարելու մեջ
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է, որ Ռուսաստանը կիրառել է իր զինված ուժերը՝ ուկրաինական նավահանգիստների գործունեությունը խաթարելու համար։ Այս մասին հայտնում է 112 Украина-ն։



Նախարար Օմելյանը, մասնավորապես ասել է, որ ռուսական կողմը Ղրիմի կամուրջը եւ Ազովի ծովում իր ռազմական ուժերն օգտագործում է Մարիուպոլի եւ Բերդյանսկի նավահանգիստների աշխատանքը կաթվածահար անելու համար։ Ուկրիանայի ենթակառուցվածքների նախարարը մանրամասնել է, որ Մարիուպոլում 10 տոկոսով նվազել է նավերի մուտքն ու ելքը՝ պատճառ դառնալով, որ պետությունը միլիոնավոր գրիվնիի վնաս կրի։



Նա նկատել է, որ Ռուսաստանն այդ ամենն անում է այն բանի համար, որպեսզի ապակայունացնի իրադրությունը Ուկրաինայում։