Սինդձո Աբեն համաձայն է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Սինդձո Աբեն համաձայն է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս մասին հայտնում է [Kyodo](https://this.kiji.is/399020885421442145)-ն` հավելելով, որ Աբեն ասել է, որ այդ հանդիպումը կօգնի, որպեսզի Կորեական թերակղզում լուծվի միջուկային խնդիրը։



«Վերջապես ես հանդիպելու եմ Կիմ Չեն Ընի հետ։ Մենք խոսելու ենք եւ լուծելու միջուկային հրթիռների խնդիրը»,- ասել է Աբեն։ Ճապոնիայի վարչապետը նաեւ հույս է հայտնել, որ այդ հանդիպումով կմեկնարկեն Ճապոնիա-Հյուսիսային Կորեա նոր հարաբերոթյունները։