Թրամփը ցանկանում է Իրանից նորմալ պետություն կառուցել․ Մայք Պոմպեո

Թրամփը ցանկանում է Իրանից նորմալ պետություն կառուցել․ Մայք Պոմպեո
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի պահպանել սանկցիաներն ընդդեմ Իրանի, քանի դեռ Թեհրանը իր արմատական քաղաքական գծում փոփոխություններ չի կատարել։ Այս մասին հայտնում է [**Associated Press**](https://apnews.com/) լրատվական գործակալությունը։ Ըստ Պոմպեոյի խոսքերի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկխոսության դուռ է բացել Իրանի հետ, սակայն Իրանն ունի ահռելի փոփոխությունների կարիք։



Պոմեոն ասել է նաեւ, որ Թրամփը ցանկանում է ստիպել, որպեսզի Իրանն իրեն պահի որպես նորմալ պետություն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ վերահաստատել է, որ Իրանը շարունակում է մնալ կարեւոր բաղադրիչներից մեկը ամերիկյան քաղաքականության։