Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների․ Փաշինյան

Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների․ Փաշինյան
Այսօր կառավարության նիստից առաջ, ինչպես [տեղեկացրել ենք](https://www.hraparak.am/posts/5b503d2e1b95c206c5c66ee9/%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A1%D5%A1%D5%AE-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B5%D5%AC%D6%87%D5%BD-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%AB-%D5%AF%D6%80%D5%AF%D5%B6%D5%BE%D5%AB), Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ միջադեպին անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Րոպեներ անց՝ արդեն նիստի ժամանակ, նույն թեմային անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Նա, ի տարբերություն ԱԱԾ տնօրենի, արդեն շատ ավելի կոշտ ու քաղաքական գնահատական տվեց տեղի ունեցածին։ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Փանիկ գյուղում, անթույլատրելի է։ «Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Եվ կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։



Նա նշեց, որ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը․ «Որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության և հարաբերությունների հարցը պարզաբանել, ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ՝ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**