Դատախազությունը հակասում է ինքն իրեն

Դատախազությունը հակասում է ինքն իրեն

Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է դատախազությունը, մի քրեական գործի շրջանակներում ուսումնասիրել են «Արցախ» պուրակի ոդիսականը եւ պարզել են, որ դեռեւս 2007 թվականին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշմամբ պուրակը մի ՍՊԸ-ի է հանձնվել։ Խոսքը՝ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մասին է, որը 2007-ին վերցրել է այս պուրակը։ Քաղաքապետի որոշմանը նախորդել էր 2006 թվականին կառավարության ինչ-որ որոշում, որի հիման վրա էլ քաղաքապետը նման որոշում էր կայացրել։

Սակայն ուշագրավն այն է, որ Դատախազությունը եզրակացրել է, որ պուրակի հետ կապված գործընթացում խախտումներ եղել են, բայց որեւէ մեկը մեղավոր չէ՝ համենայն դեպս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել եւ չի առաջադրվելու, սակայն պուրակը ՍՊԸ-ին հանձնելու որոշումը չեղյալ է համարվելու, որ այն վերադարձվի համայնքին։ Ազնիվ ցանկություն։

Սակայն այստեղ պարադոքս կա՝ եթե խախտում չկա, ինչու եւ ինչպես են անվավեր ճանաչելու պուրակն օտարելու որոշումը եւ վերցնելու այն նշված ՍՊԸ-ից։ Ի դեպ, դատախազության այս հաղորդագրությունը բավարար հիմք է, որ նշված ՍՊԸ-ն դիմի դատարան եւ չեղյալ անի պուրակն իրենից վերցնելու որոշումը։ Եթե կա խախտում, ապա ինչու չկան մեղավորներ եւ պատժվողներ։