Համացանցի ամենահեղինակավոր անձինք՝ ըստ Time ամսագրի

Համացանցի ամենահեղինակավոր անձինք՝ ըստ Time ամսագրի
Time ամսագիրը ներկայացրել է համացանցում 25 ամենից հեղինակավոր անձանց, ովքեր ունեն ամենամեծ ազդեցությունը հանրության վրա սոցցանցերի միջոցով եւ հանդիսանում են նյուզմեյքերներ։ Ցանկում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են, հայտնի բլոգերներ, քաղաքական գործիչների, քաղաքացիական կամ հանրային շարժումների ակտիվ ներկայացուցիչներ։



Այս տարվա համար համացանցի ամենից ազդեցիկ մարդկանց շարքում հայտնվել են երգչուհի Ռիհանան, Կայլի Ջենները, երգչուհի Արիել Մարտինը, Պարկլենդի մի շարք ակտիվիստներ, որոնք պայքարում են ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր ոչ միանշանակ հայտարարությունները հրապարակում է թվիթերյան իր էջում։ Այս ցանկում է նաեւ ռեփեր Քանյե Ուեսթը, բլոգեր Բիզի Ֆիլիպսը եւ այլք։



Նշենք, որ համացանցը նրանց համար ոչ միայն ճանաչում, այլ նաեւ եկամտի մեծ աղբյուր է։