Որքան է կազմում Չինաստանի միջուկային զինանոցի հզորությունը

Որքան է կազմում Չինաստանի միջուկային զինանոցի հզորությունը
Ամերիկյան ակադեմիական Bulletin of the Atomic Scientists հանդեսի մասնագետները հայտարարել են, որ Չինաստանն ունի 280 միջուկային մարտագլխիկ։ Ուսումնասիրող խմբի ղեկավար Հանս Քրիստենսենը եւ ավագ գիտաշխատող Ռոբերտ Նորիսընշել են որ ներկայումս էլ Չինաստանն իրականացնում է իր միջուկային զենքի արդիականացման ծրագիրը, որը սկսել էր դեռ 1980-ական թթ։



Մասնագետները նշում են, որ 280 մարտագլխիկից 48-ը հանդիսանում են ծովային կայանման միջուկային հարթիռներ։ Միաժամանակ նաեւ Չինաստանը իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները լիցքավորել է տարբեր լիցքավորման մարտագլխիկներով, ի պատասխան ԱՄՆ կողմից Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում տարբեր տեսակի հրթիռների տեղակայման։