Եվրագոտու երկրները պայմանավորվել են Հունաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծրագրի դադարեցման մասին

Եվրագոտու երկրները պայմանավորվել են Հունաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծրագրի դադարեցման մասին
Եվրագոտու ֆինանսների նախարարները համաձայնության են եկել Հունաստանին ֆինանսական օգնությունից զրկելու պայմանների մասին, որոնց շարքում քննարկվել է նաեւ այդ երկրի պարտքային ծանրության թեթեւացման հարցը։



Այս մասին հայտնում է Euronews-ը։



Նշենք, որ Հունաստանի հարցով Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդակցությունը կայացել է Լյուքեմբուրգում։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կայունության եվրոպական մեխանիզմ կազմակերպությունը (ESM) հաստատել էր Աթենքին 1 միլիարդ եվրո վարկի հատկացման նախագիծը, որը ուղղվելու էր Հունաստանի ժամկետանց պարտավորությունների մարմանը։