Ուկրաինայի նախագահը սանկցիաներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների

Ուկրաինայի նախագահը սանկցիաներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների
Ուկրաինան ընդարձակ սանկցիոն ցանկ է կազմել, որտեղ ներառվել են յոթ քաղաքական կուսակցություն Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է «[РИА Новости»](http://ria.ru/) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնական կայքը։



Ըստ հրապարակման՝ «Եդինայա Ռոսիան», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ռոդինան», Ռուսաստանի դեմոկրատական կուսակցությունը, Ռուսաստանի ագրարային կուսակցությունը, ՌԴ կոմունիստական կուսակցությունը եւ «Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցությունը պարտավոր են լիկվիդացնել իրենց ակտիվները Ուկրաինայի տարածքում։



Միաժամանակ այս կուսակցություններին արգելվում է հանել իրենց կապիտալը երկրի տարածքից, ինչպես նաեւ կասեցվում է նրանց մի շարք ֆինանսատնտեսական գործառույթները, ընդհուպ մինչեւ բանկային քարտերով ֆինանսական միջոցների կանխիկացման սահմանաչափի որոշումը։



Բացի այս 7 կուսակցությունից, սանկցիոն ցանկում ներառված են նաեւ 23 իրավաբանական անձինք, որոնք ունեն ռուսական ծագում։ Ընդհանուր առմամբ ցանկը կազմում է 30 անուն։