Լավրովն ու Գուտերիշը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Լավրովն ու Գուտերիշը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։



Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։



Ըստ հրապարակման, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Երեւանի եւ Բաքվի լիակատար համաձայնությամբ մենք աշխատում են այն բանի վրա, որպեսզի իրականացնենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առաջ։ Հենց որ մենք հակամարտության բոլոր կողմերի միջեւ հասանք կոնսեսուսի, վստահ եմ, որ կարգավորումը հեռու սարերի հետեւում չի լինի»։



Լավրովը նաեւ ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն զբաղվում է տարածքների ազատագրմամբ եւ քաղաքական կարգավորմամբ՝ ԼՂ վերջնական կարգավորման որոշման միջոցով։