«Հրապարակ»․ 5 օրով կասեցվել է գազալցակայանների գործունեությունը․ խախտումներ է հայտնաբերվել

«Հրապարակ»․ 5 օրով կասեցվել է գազալցակայանների գործունեությունը․ խախտումներ է հայտնաբերվել
Երեկ տեղեկացանք, որ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» գազալցակայաններում ՀԴՄ կտրոնների խախտումներ է հայտնաբերել։



Արդյունքում հինգ օրով՝ հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 2-ը կասեցվել է նշյալ գազալցակայանների գործունեությունը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել գազալցակայաններում, այդ թվում՝ Ծառուկյանին պատկանող։