ԱՄՆ-ում հետաքրքրվել են, թե ՆԱՏՕ-ի հետ ինչ ռազմա-քաղաքական պլաններ ունի Ռուսաստանը

ԱՄՆ-ում հետաքրքրվել են, թե ՆԱՏՕ-ի հետ ինչ ռազմա-քաղաքական պլաններ ունի Ռուսաստանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Ռաջա Կրիշնամուտրին առաջարկ է ներկայացրել փոփոխություն կատարել ԱՄՆ Պնախարարության 2019 թվականի բյուջեում, որով նախատեսվում է միջոցներ հատկացնել այն բանի համար, որպեսզի պարզվի, թե Ռուսաստանը ինչ ռազմական եւ քաղաքական մտադրություններ ունի կապված ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին հայտնում է RT-ն: Համաձայն ներկայացված առաջարկի տեքստի, օրինագծի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում երկրի հետախուզությունը պարտավոր է զեկույց ներկայացնել այն մասին, թե ինչ մտադրություններ ունի ռուսական կողմը դաշինքի անդամների հանդեպ: Առաջարկում նշվում է նաեւ, որ պետք է ավելացվի ռուսական ագրեսիայի զսպման համար հատկացվող միջոցները՝ 4,8 միլիարդ դոլարից հասցնելով 6,3 միլիարդ դոլարի: