ԱՄՆ-ում ստեղծվել է հատուկ սարք՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ում ստեղծվել է հատուկ սարք՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար
Ամերիկյան Sierra Nevada ընկերությունը հատուկ սարք է ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Այն կարելի է զետեղել պիկապի վրա եւ կիրառել ընթացքի ժամանակ: X-Madis անվանումը ստացած սարքը ցուցադրվել է SOFIC 2018 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունենում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում: Սարքն ի զորու է ճանաչելու եւ խոցելու թիրախներ՝ կիրառելով ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները: Աշխատում է նույնիսկ, երբ մեքենան, որի վրա ինքն ամրացված է, ընթանում է 80 կմ/ժ արագությամբ: Այս մասին հայտնում է Defense News-ը: Հայտնի է նաեւ, որ X-Madis-ը արդեն համալրել է ԱՄՆ ԶՈՒ զինանոցը: