Նոր կրքեր՝ քաղաքապետի «աթոռի» շուրջ

Նոր կրքեր՝ քաղաքապետի «աթոռի» շուրջ
Ալեն Սիմոնյանի [հայտարարությունը](https://www.hraparak.am/posts/5b044fd84a13db06ca05e730/%D5%A1%D5%AC%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80-%D5%AF%D5%A4%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9), թե դիմում է գրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ու դա անում է հանուն Երևանի, նոր կրքեր է բորբոքել։



Մի կողմից ՀՀԿ-ն որոշել է կատաղի պայքար մղել և քաղաքապետի պաշտոնն ատամներով պահել, մյուս կողմից գլուխ են բարձրացել օրեր առաջ քաղաքապետարանի մոտ ակցիա անող ՀԿ-ները, որոնք այդ աթոռին պատկերացնում են «Ելք»-ի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանին։



Որպես փաստարկ բերում են այն, որ Բաթոյանը կին է, հաշմանդամություն ունի ու նման քաղաքապետ ունենալը դրական կբնութագրի նոր իշխանություններին։ Բայց այս ճանապարհին սոցցանցերում հմտացած ՀԿ-ները ձեռնարկել են ոչ առաջադեմ գործելաոճ՝ Ալեն Սիմոնյանին վատաբանելու և նրա առաջադրմանն այդ եղանակով խանգարելու մեթոդը։