Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել ավելի լուրջ վերաբերվել միջկորեական խաղաղության հաստատմանը

Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել ավելի լուրջ վերաբերվել միջկորեական խաղաղության հաստատմանը
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին կոչ է արել Միացյալ Նահանգներին ավելի լուրջ վերաբերվել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին եւ ավելի խնամքով վերաբերվել Կորեական թերակղզում խաղաղության հաստատման գործընթացին:



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ընդունի այն ջանքերը, որոնք ներդնում են Հյուսիսային Կորեայի իշանությունները ռեգիոնում խաղաղության պահպանման համար:



Այս մասին Վան Ին ասել է Փարիզ կատարած այցի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ: Ավելի վաղ, այն բանից հետո, երբ մեկնարկել էին ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունները, Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի տեղակալ Կիմ Կե Գվանը հայտարարել էր, որ եթե նման կերպ շարունակվի, ապա Փհենյանը կվերանայի ԱՄՆ-ի հետ գագաթնաժողով կազմակերպելու հարցը: