Թող երեք ուժերով համաձայնության գան

Թող երեք ուժերով համաձայնության գան
Սերժ Սարգսյանը պերմանենտ ու պարտաճանաչ լինում է ՀՀԿ գրասենյակում՝ թիմն ամբողջական պահելու, շփոթված ու թեւաթափ թիմակիցներին ցուցանելու, որ իրական խաղը դեռ առջեւում է։ Ի դեպ, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ Փաշինյանի կառավարության ծրագրի նկատմամբ իրենց վերաբերմունքը կլինի հետեւյալը․ եթե իրեն սատարող խորհրդարանական ուժերի 1/3-ը կողմ լինի այդ ծրագրին, իրենք խնդիր չեն տեսնում․ «Նախ թող իրենք երեք ուժերով կողմնորոշվեն, համաձայնության գան, այդ դեպքում մենք կօգնենք, եթե ոչ՝ մենք չենք օգնի»։



Մտածում եք՝ նրանք համաձայնության չե՞ն գա, մասնավորապես ԲՀԿ-ն՝ իր 15 կետերի մասով, եւ նոր իրավիճա՞կ կառաջանա․ եթե ծրագիրը երկու անգամ չի հաստատվում, պետք է նոր վարչապետ ընտրվի, այդ ժամանակ դուք թեկնածու կառաջադրե՞ք։ «Ոչ, չենք առաջադրի»։ Գագիկ Ծառուկյա՞նը կլինի այդ դեպքում ֆավորիտ։ «Հիպոթետիկ՝ այո, սակայն պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը։ Բոլոր դեպքերում՝ ԲՀԿ-ն համաձայնել է մաս կազմել կառավարությանը, նշանակում է՝ 1/3-ի հետ կապված խնդիր դժվար առաջանա»։