Ժողովրդի կողքին լինելուց բացի, նա է իմ վարչապետը․ Սոս Ջանիբեկյան

Ժողովրդի կողքին լինելուց բացի, նա է իմ վարչապետը․ Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համաժողովրդական շարժմանը։



«Ես շարժմանը միացել եմ ամսի 19-ից , ակտիվացել և գնացել եմ հրապարակ այն օրը ,երբ Նիկոլին բռնեցին և տարան ։ Ամսի 19-ին Ես որոշեցի ժողովրդի կողքին լինել։



Ես երեկվանից լսում եմ այս մարդու հարցազրույցները և ելույթները։ Ես հիացած եմ նրա առաջադեմ մտածելակերպով Եվ կառուցողական գաղափարներով։

Նրա շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը , խոսքը միայն խաղաղության և կառուցողականության մասին է։ Նա ձգտում է վերացնել առաջին հերթին, ներպետական խնդիրները , ներքին կեղտն ու կեղծիքը ,որից հետո բարձրաձայնել 20 -ից ավել տարիների ընթացքում առաջացած խնդիրները և գործընկերության մտնոլորթում լուծում տալ դրանց։



«Փորեր մեծացնելու , քավոր սանիկ լինելու , պաշտոն շահարկելու փոխարեն , եկեք վերջապես գործ անենք եղբայրներ , ԵԿԵՔ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ԼՈՒԾՎՈՂ Է »։ Կարճ ասած , ես Նիկոլից սա եմ հասկացել։



Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ տեսակը և հետո նոր նրա մարդ տեսակը ։



Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ ,ՆԱ Է ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ»,-գրառել է դերասանը՝ հրապարակելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։