Հարավային Կորեայի նախագահը առաջարկել է Դոնալդ Թրամփին հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակ

Հարավային Կորեայի նախագահը առաջարկել է Դոնալդ Թրամփին հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակ: Այս մասին հայտնում է CNN պարբերականը: Այդ մրցանակը, ըստ Սեուլի ղեկավարի, ԱՄՆ նախագահին կարելի է հանձնել Կորեական ճգնաժամի կարգավորման համար ներդրած ջանքերի համար:



Նշենք, որ նույն Կորեական ճգնաժամի կարգավորման համար ներդրած ջանքերի համար Նոբելյան մրցանակ ստացել է Հարավային Կորեայի նախագահ Կմ Դե Չժունը, իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Իրի հետ հանդիպման ժամանակ, որը ավարտվել էր հաշտության հայտարարություն ստորագրելով: Կիմ Դե Չժունի այրին էլ իր հերթին առաջարկել է, որպեսզի Նոբելյան մրցանակ շնորհվի գործող նախագահ Մուն Չժե Ինին: