Իշխանությունը կարճ հիշողություն ունի եւ ընկալելու դժվարություններ
_**Հետևություններ, որ պետք է աներ իշխանությունը**_
Մեր 30-ամյա պատմությունը պայքարի պատմություն է՝ այդ ողջ ընթացքում հասարակությունը պարբերաբար փողոց է դուրս եկել, իր բողոքն արտահայտել, թքել-մրել իշխանություններին, պահանջել, որ նրանք փոխվեն ու փոխեն իր կյանքը։ Իսկ իշխանությունն ամեն անգամ, ավելի ու ավելի դժվարությամբ, ճնշել է բողոքի այդ դրսեւորումները եւ շարունակել ապրել ու գործել այնպես, ինչպես իր սիրտն է ուզում։ Ամեն դեպքում ժողովրդի վերաբերմունքից ոչ մի հետեւություն չի արվել։ Պարզապես՝ ավելի հնարամիտ են դարձել, որ ընտրություններում հնարավորինս շատ քվեներ ստանան, Սահմանադրություն են փոխել, որ իրենց ապահովագրեն, իսկ ծայրահեղ իրավիճակներում անգամ դաժանություն են դրսեւորել ու մարդկանց վրա կրակ բացել, որ պահպանեն այդ քաղցր բանը՝ իշխանություն։ Բայց ոչ մի գնով չեն հրաժարվել իրենց գործելաոճից, վարքից ու իրենց քայլերի մեջ փոփոխություններ չեն նկատվել։
Ամեն անգամ նման իրավիճակներում երկրի գլխին կանգնած անձինք՝ նախագահներ ու վարչապետ, իրավիճակի հանդարտացումից հետո մի որոշ ժամանակ ընկճված են եղել։ Անգամ խորհրդակցություններ են արել, ուղերձներով հանդես եկել, խոստումներ տվել։ Առաջին նման քայլ-խոստում-զղջումը հնչեց 1996-ին՝ երբ նախագահական ընտրություններում «հաղթելուց» եւ ժողովրդական ընդվզումը ճնշելուց ու Վազգեն Մանուկյանի կողմնակիցներին բանտերը նետելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հետընտրական ելույթ ունեցավ, որից կարելի էր հասկանալ նրա էմոցիոնալ վիճակն ու զղջումը՝ կատարվածի համար։ Թերեւս դա էր պատճառը, որ տարիներ շարունակ շրջանառվում էր այն լեգենդը, թե «Վանոն ու Վազգենն են ստիպել, որ Լեւոնն իրեն առաջին փուլով հաղթող ճանաչի եւ խեղդի շարժումը»։ Ռոբերտ Քոչարյանն այդ առումով ավելի պակաս զգացմունքային էր եւ խղճի խայթի դրսեւորումներ, կարելի է ասել, գրեթե չէր ցուցաբերում։ Բայց նա էլ է ունեցել պասիվ-հայեցողական շրջաններ, երբ իշխանությունը մազից էր կախված։
Դա նախ հոկտեմբերի 27-ն էր, երբ մոտ մեկ տարի իշխանությունը «փողոցում ընկած էր», բայց վերցնող չեղավ, ապա 2003-ի գարունը՝ երբ մարդիկ փողոցում էին եւ նաեւ նրանց ճնշման տակ Սահմանադրական դատարանն աննախադեպ որոշում կայացրեց՝ մեկ տարի անց նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու մասին։ Բայց մեկ տարի անց՝ 2004-ին Քոչարյանն արդեն «ձիու» վրա էր եւ հանրաքվե չարեց, իսկ փողոց ելած մարդկանց ծեծուջարդով, ջրցաններով ճնշեց։ Պայքարի հաջորդ ալիքը 2008-ին էր, որը ծանր հարված էր մեր երկրի հեղինակությանն ու ապտակ՝ հասարակությանը։ Սպանություններ, արտակարգ դրություն, արտագաղթի նոր ալիք։ Տարիներ շարունակ իշխանությունը «մարսում» էր նախագահի ընտրությունների եւ Սերժ Սարգսյանին իշխանության բերելու քայլը, հասարակությանը հաշտեցնում այդ գաղափարի հետ։ Պայքարի հաջորդ փուլն արդեն հրապարակներից, կարելի է ասել, տեղափոխվեց բռնությունների եւ զինված հեղաշրջման դաշտ։
Նորք-Մարաշի զինված խմբի վնասազերծումը, ապա Սասնա Ծռերի միջադեպը պետք է իշխանություններին հուշեին, որ հասարակության համբերությունը մոտ է սպառվելուն եւ կոնկրետ ու գործուն քայլերի անհրաժեշտություն կա։ Սասնա Ծռերի զինաթափումից հետո Սերժ Սարգսյանն անգամ մեծ խորհրդակցություն հրավիրեց մտավորականների հետ եւ նրա ելույթն՝ ուղղված հանրությանը, հեռարձակվեց, որտեղ ինչ-ինչ խոստումներ ու հետեւություններ անելու նոտաներ էին նկատվում։ Բայց մեծ հաշվով իշխանությունն այնքան է կտրվել հասարակությունից, որ չի զգում նրա տրամադրությունները եւ, որպես կանոն, թերագնահատում է նրան՝ նրա զայրույթն ու հուզմունքը, նրա խելքն ու վճռականությունը։ Նրանց թվում է, որ եթե ընտրությունների փուլում չվարկաբեկված անձանց մղեց առաջին պլան, ընտրակաշառքի ինստիտուտի եւ ձայն բերելու մեծ փորձ ունեցող ՀՀԿ-ականների միջոցով 700 հազար ձայն «գողացավ» ժողովրդից, նրա բողոքի ռեսուրսն էլ մաշվել է եւ նա շահել է հասարակության համակրանքը։ Իրականում, այդ 700 հազար կեղծ, ոչինչ չասող ձայնով ինքնախաբեությամբ զբաղվելն արդեն իսկ խոսում է իրավիճակը վատ պատկերացնելու մասին։ Խելացի իշխանությունն այս 30 տարվա պատմությունից մի քանի հետեւություն կաներ․
1. Չէր կարելի Սահմանադրություն փոխելու միջոցով պահել իշխանությունը։ Իշխանությունը միմիայն կարելի էր «պահել» իրավահաջորդ աճեցնելու եւ այն անցնցում փոխանցելու միջոցով։ Ինչպես ժամանակին արեց Քոչարյանը եւ մասամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
2. Չէր կարելի առաջին պլան մղել Կարեն Կարապետյանին, Վիգեն Սարգսյանին, մյուսներին, իսկ Սերժ Սարգսյանին չգրել ՀՀԿ նախընտրական ցուցակում, իսկ այսօր անսպասելիորեն նրան հանձնել ուրիշների ջանքերով, ուրիշների քվեներով «վաստակած» իշխանությունը։
3. Սերժ Սարգսյանը չպետք է դրժեր խոստումը եւ առաջադրվեր վարչապետ։ Ցանկացած ձեւ՝ իշխանությունը պահելու, ցանկացած անձ՝ վարչապետի պաշտոնում կօգներ պահպանել հասարակական հավասարակշռությունը եւ ժողովրդի համբերության բաժակն այսպես չէր լցվի եւ նա այսքան խելահեղորեն փողոց դուրս չէր գա։
4. Եւ վերջապես․ ոչ մի դեպքում չի կարելի գնալ բռնության, քանզի 2008-ի եւ 2018-ի իրավիճակներն էականորեն տարբերվում են եւ ժողովրդի «վախն» արդեն բռնել են մարտի 1-ի ժամանակ։ Նա այսօր ավելի անվախ է, ավելի կազմակերպված, ավելի վրդովված եւ այս պահին իրավապահների կիրառած ցանկացած բռնություն կարող է վերջակետ դնել ՀՀԿ-ի իշխանությանը։

Կարծիքներ