Միացյալ Նահանգները հերթական անգամ մեղադրել է Սիրիային եւ Ռուսաստանին

Միացյալ Նահանգները հերթական անգամ մեղադրել է Սիրիային եւ Ռուսաստանին
Միացյալ Նահանգներն հերթական անգամ մեղադրանք է հնչեցրել ըննդեմ Ռուսաստանի եւ Սիրիայի: Այս անգամ էլ Վաշինգտոնը Մոսկվային եւ Դամասկոսին մեղադրել է այն բանի համար, որ վերջիններս Դումայի քիմիական հարձակումից հետո տեղում իրականացրել են «մաքրազարդում» եւ քիմիական հարձակման բոլոր հանցանշանները վերացրել են: Այս մասին, ըստ Reuters-ի փոխանցման, հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:



Նա նաեւ ասել է, որ այս երկու երկրները փորձում են խանգարել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության մասնագետներին իրականացնել ուսումնասիրություններ դեպքի վայրում կամ խոչընդոտներ են ստեղծում միջազգային տեսուչների համար: