Վեց երկիր պատրաստ է Իսրայելում ունեցած իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ. Բենիամին Նեթանյահու

Վեց երկիր պատրաստ է Իսրայելում ունեցած իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ. Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ներկա դրությամբ վեց երկիր պատրաստ է Իսրայելում ունեցած իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը:



«Ուրախ եմ տեղեկացնել, որ վեց պետություն աշխարհում լրջորեն հավաստիացրել են մեզ, մեր երկրում իրենց ունեցած դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու պատրաստակամության մասին: Գվատեմալան արդեն արել է դա, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում», — ասել է Նեթանյահուն:



Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները սրվեցին հերթական անգամ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայել պետության մայրաքաղաք որպես Միացյալ Նահանգները ճանաչում է Երուսաղեմը: