Աստղագուշակ՝ ապրիլի 14-ի համար

Աստղագուշակ՝ ապրիլի 14-ի համար
### **Խոյ. **Այսօր հաջողության հասնելու համար ոչ միայն պետք կլինի ձեր աշխատասիրությունը, այլ նաեւ բավարար փորձ եւ գիտելիքներ: Եթե օգնության կարիք զգաք, կարող եք դիմել համախոհների օգնությանը, իսկ ընկերներն այսօր կաջակցեն ձեզ ցանկացած հարցում: Ձեր զսպվածությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից:



**Ցուլ. **Այն բոլոր գործնական հարցերը, որոնք այսօր ստիպված կլինեք լուծել, այնքան հեշտ չեն, որքան թվում են: Հետևաբար, նախքան դրանց լուծմանն անցնելը, ծանրութեթև արեք ստեղծված իրավիճակը, հարկ եղած դեպքում խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, սրելիի հետ տարաձայնություններ չեք ունենա:



**Երկվորյակ. **Այսօր ձեր աշխատունակությունը ցածր է, մասնագիտական հաջողություններ ունենալը՝ քիչ հավանական: Կարևոր գործնական բանակցություններն աշխատեք հետաձգել: Ֆինանսական կորուստների վտանգ կա: Այսօր ձեզ մոտ նոր գաղափարներ կծնվեն, ժամանակի ընթացքում դրանք կյանքի կկոչվեն, ընտանիքի անդամների օգնությամբ:



**Խեցգետին. **Այսօր սպասվում են նոր հանդիպումներ և հետաքրքիր ծանոթություններ: Օրվա երկրորդ կեսը հաջող է ժամադրությունների համար: Սիրահարված Խեցգետիններին կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել սիրելիներին: Հեռու ազգականներից ուրախալի լուրեր կստանաք:



**Առյուծ. **Բարեհաջող օր է: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք բավականին գրավիչ ու խոստումնալից կթվան:Օգտակար են գործնական ուղևորությունները, այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի:



**Կույս. **Բարեհաջող օր է հանգիստ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելու, նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու և, առհասարակ, այդ ամենն ամփոփելու համար:Անձնական հարցերում առավել նախաձեռնող եղեք, կարող եք իմպրովիզացիաների դիմել: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին:



**Կշեռք. **Կենսական ներուժը ցածր է: Ճիշտ կվարվեք՝ թուլացնելով ծանրաբեռնվածությունը: Ֆինանսական և մասնագիտական հարցեր, սակայն վերջնական որոշումներ կայացնելու համար դեռ շատ վաղ է: Հնարավոր է ծանոթների, անսպասելի այցելություն, ինչը կուրախացնի ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի զրույց սիրելիի հետ:



**Կարիճ. **Գործին առնչվող հարցերում շտապել չարժե: Վստահելի մարդիկ այսօր, հնարավոր է, հիասթափեցնեն ձեզ: Ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ կունենաք: Անձնական կյանքում անախորժություններ չեն լինի: Օրվա երկրորդ կեսն անցկացրեք ընկերների շրջանում, վերջիններս ուրախալի լուրեր կհայտնեն:



**Աղեղնավոր. **Այսօր, հնարավորինս, խնայեք ուժերը: Զբաղվեք միայն անհետաձգելի գործերով և մի կողմ դրեք այն ամենը, ինչը կարող է սպասել: Շատ եք շեղվում աշխատանքից, հաշվարկներում թույլ տված սխալները ֆինանսական խնդիրների առջև կկանգնեցնեն:Այսօր կվայելեք բոլորի համակրանքը: Հնարավոր է նաև թեթև ֆլիրտ: Լուրջ հարաբերություները քիչ հավանական են:



**Այծեղջյուր. **Բարեհաջող օր է սպասվում: Լավ կանցնեն հանրային ելույթները : Մասնակցեք սեմինարների, կոնֆերանսների և այլ նմանատիպ միջոցառումների: Եթե աշխատանք եք փնտրում, ապա օրվա երկրորդ կեսին ձեր մասին հիշեցրեք նրանց, ում հետ նախկինում համագործակցել եք: Էմոցիոնալ դաշտը կայուն է: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն լսեք:



**Ջրհոս. **Այսօր ստիպված կլինեք ավարտին հասցնել մի շարք ձանձրալի, հոգնեցուցիչ գործեր: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Շատ կարեւոր է իրադարձություններին հանգիստ վերաբերվել և տուրք չտալ հույզերին: Սիրելիի հետ խնդիրներ չեք ունենա, եթե ավելի ներողամիտ լինեք նրա թուլությունների հանդեպ և պատեհ-անպատեհ չհանդիմանեք:



**Ձկներ. **Աշխատավայրումանգամ ամենահամեստ ձեռքբերումը կշարժի թշնամիների նախանձը: Նրանք հերթական անգամ կփորձեն վնասել ձեզ: Զգացմունքային դաշտը անկայուն է : Շատերը կանհանգստանան մանրուքների համար ու անտեղի կնյարդայնանան: Նման պահվածքը մտերիմներին անհասկանալի կթվա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: