Լիոնել Մեսսին իր ծննդյան տարեդարձը կնշի Մոսկվայում

Լիոնել Մեսսին իր ծննդյան տարեդարձը կնշի Մոսկվայում
ՌԴ Մոսկվայի մարզի Մշակույթի եւ սպորտի նախարար Ռոման Տերյուշկովը հայտարարել է, որ աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին այս տարի իր ծննդյան տարեդարձը կնշի Մոսկվայում: Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը՝ հիշեցնելով, որ Մեսսի տարեդարձը հունիսի 24-ին է:



Տերյուշկովը մանրամասնել է, որ արդեն այժմվանից մեկնարկել են ֆուտբոլային լեգենդի ծննդյան տարեդարձի նախապատրաստական աշխատանքները: Տոնախմբությունը տեղի կունենա Բրոննիցի շրջանում: Այդ օրը կլինեն նաեւ հանրային միջոցառումներ եւ երկրպագուները եւս հնարավորություն կունենան շնորհավորել իրենց կուռքին:



Նշենք, որ այդ օրերին Ռուսաստանում կընթանան Մունդիալի խաղերը եւ Մեսսին իր հարազատ ազգային հավաքականի հետ կլինի Ռուսաստանում: