«Վերջին Մահիկյան» հեռուստասերիալի դերասանը դատապարտվել է մանկապղծության համար

«Վերջին Մահիկյան» հեռուստասերիալի դերասանը դատապարտվել է մանկապղծության համար
Ռուս դերասան Մուխթար Հուսենհաջիեւը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիա նկարահանելու մեջ եւ դատապարտվել 22 տարվա խիստ ռեժիմով բանտարկության եւ հարկադիր բուժման: Այս մասին հայտնում է Life.ru-ն, վկայակոչելով Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը:



Նշենք, որ Հուսենհաջիեւը ձերբակալվել էր երեք տարի առաջ` 2015 թվականին: Նա 53 տարեկան է: Ըստ գործի նյութերի իննամյա աղջկա հետ իրականացրել է բռնի սեքսուալ գործողություններ, որը նկարահանել է: Նշենք, որ Հուսենհաջիեւը նկարահանվել է «Վերջին Մագիկյան» հայտնի հեռուստասերիալում: Դերասանն ինքը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: