Կեմերովոյի ողբերգական հրդեհի գործով նոր վկաներ կան

Կեմերովոյի ողբերգական հրդեհի գործով նոր վկաներ կան
Տասնյակ երեխաների կյանք խլած Կեմերովոյի ողբերգական հրդեհի գործով նոր վկաներ են ներգրավվել: Այս մասին հայտարարել է РИА Новости լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման՝ Սիբիրյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Սերգեյ Մենյայլոն պարզաբանել է, որ ներգրավված նոր վկաներն արդեն կապ են հաստատել Քննչական կոմիտեի հետ, ինչով պայմանավորված էլ հավելյալ մանրամասներ անհնարին է այս պահին հայտնել:



Մենյայլոն նաեւ նշել է, որ որեւէ այլ տեղեկություն տրամադրելը կարող է առիթ տալ տարբեր մեկնաբանությունների, ինչը գործի շահերից ելնելով, ցանկալի չէ:



Հիշեցնենք, որ Կեմերովոյի Зимняя вишня առեւտրի կենտրոնում ողբերգական հրդեհ էր բռնկվել մարտի 25-ին, որի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 79-ի: