Սպասումներ չունենք, իսկ այս ընթացքում դարձել ենք լյուստրացիայի վկաներ

Սպասումներ  չունենք, իսկ այս ընթացքում դարձել ենք լյուստրացիայի վկաներ

Երկրում ստեղծվել է ընդդիմության եւ իշխանության ոչ թե դասական հարաբերակցություն, այլ վարվում է պայքար ընդդեմ հանցավոր բանդայի, որն օկուպացրել է հայկական պետականությունն ու առաջ է տանում թուրքական օրակարգը։ Այս մասին «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Իրականում միամտություն է սպասել որեւէ գործուն արձագանքի միջազգային հանրության կողմից, գործուն արձագանքի հանցավոր բանդայի շահերը սպասարկող քաղաքացիական հասարակությունից։ Նման սպասումներ մենք չունենք, իսկ այս ընթացքում  դարձել ենք լյուստրացայի վկաներ։ Այո, մենք հստակ տեսել ենք, թե ով է դեմոկրատիայի ու մարդու իրավունքների իսկական կողմնակիցը ու ով է երկար ժամանակ պարզապես կեղծ դեմոկրատիա քարոզել։ Պետությունում չի կարող իսկական դեմոկրատական համակարգ լինել առանց անվտանգության կայուն մեխանիզմի»,- հավելեց նա։