Սամվել Ալեքսանյանին բերման ենթարկեցին, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց ֆինանսավորումներ անել․ պետք է իրավապաշտպան հզոր շարժում սկսել

Սամվել Ալեքսանյանին բերման ենթարկեցին, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց ֆինանսավորումներ անել․ պետք է իրավապաշտպան հզոր շարժում սկսել

Ցույց տվեք ինձ գոնե մեկ դատավճիռ բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերով։ Չեք կարող ցույց տալ, որովհետև դրանք չկան։ Մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ձերբակալվում են, ժամանակն անցնում է, քրեական գործերը չեն փակվում։ Ու հետո, ինչ-որ պահի, մարդուն կարող են նորից ձերբակալել։ ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանի դեմ գործը կարող եմ օրինակ բերել։ Բոլոր նման դեպքերը շինծու են։ Այս մասին «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որը հորդորեց իրավապաշտպան հզոր շարժում սկսել։

«Ընկերներին ամեն ինչ թույլատրվում է, իսկ հակառակորդների համար կան օրենքներ։ Սա Մուսոլինիի սկբունքն էր, իսկ Հայաստանում այժմ գործում է հենց այդ սկզբունքը։ 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո իրավապահները բերման են ենթարկել ու տարել Սամվել Ալեքսանյանին, իսկ որոշ ժամանակ անց վերջինս սկսել է տարբեր հիմնադրամներ ֆինանսավորել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առնչությամբ նույնպես քրեական գործ է հարուցվել, եւ նա կալանավորվել է։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Գործը սառեցվեց։ Սա է մեր իրականությունը։ Այս ամենը վրեժ է»,- հավելեց նա։