Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,038,262

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 90,038,262
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։



Այսպես, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 90,038,262 ԱՄՆ դոլար  479.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  116,116,175 ԱՄՆ դոլար 480.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 19,500,000 դոլարի առք եւ վաճառք 480.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,812,379 եվրո 592.2 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,822,512 եվրո 595.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:



Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,013,762,081  ՌԴ ռուբլի 8.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 635,411,188 ՌԴ ռուբլի 8.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:



Մարտի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 68.6 մլն ԱՄՆ դոլար: