Ֆուտբոլի Աշխարհի առաջնության երկրպագուների համար 1,5 միլիոն ճանապարհային ուղեցույց է պատրաստվել

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության երկրպագուների համար 1,5 միլիոն ճանապարհային ուղեցույց է պատրաստվել
Մոսկվայի իշխանությունները այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ երկրպագուների համար տպագրել են 960 հազար հատ զբոսաշրջային քարտեզ եւ 460 հազար հատ ուղեցույց ձեռնարկներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:



Տպագրված ուղեցույցները եւ քարտեզները օգնելու են Մունդիալի օրերին Ռուսաստան եկած ֆուտբոլի երկրպագուներին եւ տուրիստներին արագ կողմնորոշվել Ռուսաստանում գտնված իրենց ժամանակամիջոցում որտեղ կեցություն հաստատել, ինչ ժամանցային վայրեր այցելել, որ ռեստորաններից օգտվել եւ այլն:



Մանրամասն նշված են բոլոր օբյեկտները, ինչպես նաեւ բոլոր մարզադաշտերը եւ դրանց հասնելու ամենակարճ երթուղիները: Տպագրված ուղեցույցները բազմալեզու են` ռուսերեն, անգլերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ իսպաներեն, դրանք կտրամադրվեն օդանավակայան տուրիստների վայրէջքի պահից սկսած: