Ժամկետանց «գիշերային թիթեռնիկներ». երբ այլեւս ոչ մեկին նրանք պետք չեն (ֆոտոշարք)

Ժամկետանց «գիշերային թիթեռնիկներ». երբ այլեւս ոչ մեկին նրանք պետք չեն (ֆոտոշարք)
Սովորաբար լավ կյանքից չէ, որ կինը որոշում է, որ պետք է ապրի «գիշերային թիթեռնիկի» կյանքով: Նրանց որոշ մասը կարողանում է իր կյանքը դասավորել, ինչ-որ այլ բանով զբաղվել, ամուսնանալ: Սակայն մեծավ մասամբ բախտը նրանց հանդեպ այնքան էլ բարեհաճ չի գտնվում:



Իսկ ինչ է լինում նրանց հետ, ովքեր արդեն տարիքի բերումով ստիպված են թողնել իրենց` մոլորակի ամենահին մասնագիտությունը: Կայքերից [մեկը ](https://interesnoznat.com/interesno/bolshe-nikomu-ne-nuzhna-vot-kak-zhivut-nochnye-babochki-kogda-vyxodyat-na-pensiyu.html)ներկայացնում է ֆոտոշարք այն մասին, թե ինչպես են ապրում թոշակի անցած կամ ժամկետանց «գիշերային թիթեռնիկները» Մեխիկոյում:



Պարզվում է, որ նրանք ունեն հատուկ ծերերի տուն, որտեղ կարող են գտնել իրենց վերջին ապաստարանը, քանի որ որպես կանոն, իրենց կյանքի մայրամուտին այդ կանայք շատ ավելի անպաշտպան եւ խոցելի են դառնում: Կանայք այդ կացարանում իրենք են պատրաստում իրենց համար, հետեւում մաքրությանը, կատարում ընթացիկ առօրեական գործերը: Միաժամանակ նաեւ փորձում են երեւալ գեղեցիկ, հաշտվել կյանքի հարվածներին, աջակցել մեկմեկու: