Խափանվել է ԱՄՆ նախագահի դստերն ու փեսային տեղափոխող ուղղաթիռի շարժիչը

Խափանվել է ԱՄՆ նախագահի դստերն ու փեսային տեղափոխող ուղղաթիռի շարժիչը
Խափանվել է այն ուղղաթիռի շարժիչը, որի շարժակազմում է եղել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկա Թրամփը՝ իր ամուսնու` Ջարեդ Քուշների հետ:



Այս մասին հայտնում է CNN-ը:



Նշվում է, որ տեղի ունեցած այդ արտակարգ միջադեպի հետեւանքով ուղղաթիռը վերադարձել է օդանավակայան: Հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իվանկան եւ Ջարեդը Վաշինգտոնից մեկնելիս են եղել Նյու-Յորք` երկտեղանի ուղղաթիռով:



Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում: Չկա հաղորդում նաեւ այն մասին, թե Թրամփի դուստրն ու փեսան ինչպես են հասել Նյու-Յորք այդ միջադեպից հետո, կամ թե ինչու նրանք մեկնել են ոչ թե ինքնաթիռով, այլ ուղղաթիռով: