ԱՄՆ Տեխաս նահանգում միանգամից երկու պայթյուն է որոտացել

ԱՄՆ Տեխաս նահանգում միանգամից երկու պայթյուն է որոտացել
ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքի հարավարեւմտյան հատվածում միանգամից երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է KMOV հեռուստատեսությունը: Նախնական տեղեկությունների համաձայն կա երկու տուժած:



Տեղի շտապ բուժօգնության ծառայությունը հաստատել է, որ տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով երկու երիտասարդ հոսպիտալացվել են: Նրանց վնասվածքները բավական լուրջ են, սակայն կյանքի համար ոչ-վտանգավոր:



Այս միջադեպից ժամեր անց կրկին պայթյուն է տեղի ունեցել քաղաքի բնակելի մեկ այլ թաղամասում եւ կրկին երկու տուժած կա, որոնք հոսպիտալացվել են: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը հայտարարել է, որ չի բացառվում, որ երկու պայթյունները փոխկապակցված են եւ 15 հազար դոլար պարգեւավճար է խոստացել նրան, ով կտրամադրի տեղեկություններ պայթյունների հետ կապ ունեցող անձանց մասին եւ կօգնի ձերբակալել պայթյունների հնարավոր մեղավորներին: