Հովհաննես Հովհաննիսյանին անտեսե՞լ են

Հովհաննես Հովհաննիսյանին անտեսե՞լ են
Տարիներ շարունակ փողոցային պայքարի բովով անցած, իշխանության բռնաճնշումներին ենթարկված ընդդիմադիր քաղաքական գործիչներն այս օրերին հանդիպումներ են ունենում՝ ճշտելու, թե արդյո՞ք ճիշտ է եւս մեկ անգամ փողոց դուրս բերել ժողովրդին եւ պայքարել Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեմ, թե՞ ոչ։ Կտա՞ այդ պայքարը ցանկալի արդյունքը։



Ժամանակին ՀԱԿ-ին մաս կազմած, իսկ հետո նրանից անջատված Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե՞ «Հանուն Հայաստան պետության» ճակատից կամ ԱԺ «Ելք» դաշինքից իրեն հրավիրե՞լ են մասնակցելու որեւէ հանդիպման, քննարկման։



«Ես Հայաստանում չեմ, երկուշաբթի կլինեմ Հայաստանում։ Իսկ ինձ ոչ ոք չի զանգել կամ առաջարկ չի արել մինչեւ հիմա»,- արձագանքեց Հովհաննես Հովհաննիսյանը։