Հնուց ի վեր արագիլները հայի համար եղել են բախտի, բարության ու հաջողության, ամուր ու առողջ ընտանիքի խորհրդանիշ

Հնուց ի վեր արագիլները հայի համար եղել են բախտի, բարության ու հաջողության, ամուր ու առողջ ընտանիքի խորհրդանիշ
Այսօր արագիլների բնադրավայրերը փոփոխվում են կապված ջրաճահճային տարածքների չորացման և կերի նվազման հետ։ Այս ամենի պատճառով թռչունները հիմնականում բնադրում են տանիքներին կամ էլեկտրասյուներին։ Վերջին տարիներին կլիմայի փոփոխության պատճառով արագիլների պոպուլյացիաի մի մասը ձմեռում է ՀՀ-ում:



Հաշվի առնելով արագիլների այս և մի շարք այլ խնդիրներ` «Civil Voice» և «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ-ները, ընդառաջ գնալով թռչունների պաշտպանության օրվան, մարտի 13-ին Արարատի մարզի Արմաշ գյուղում որոշելեն տեղադրել արագիլների համար նախատեսված բներ։



Միջոցառման նպատակն է ավելացնել արագիլների բնադրավայրերը նշված տարածքում, հետազոտել ճերմակ արագիլների պոպուլյացիան, ինչպես նաև ապահովել թռչնաբների անվտանգությունը (էլեկտրասյուներից բարձր տեղադրումը)։