Զենքի շուկայում ԱՄՆ-ը ճնշել է Ռուսաստանին

Զենքի շուկայում ԱՄՆ-ը ճնշել է Ռուսաստանին
Զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը 2008-2012 թվականների համեմատությամբ 2013-2017 թվականներին նվազել է 4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ մասնաբաժինը ավելացել է նույնքան` 4 տոկոսով: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»` հղում կատարելով Stockholm International Peace Research Institute (SIPRI)-ի ուսումնասիրություններին:



(SIPRI)-ի տվյալներով` 2013-2017 թվականներին ԱՄՆ-ը զենքի վաճառքն ավելացրել է 34 տոկոսով: Ամերիկյան զենքի հիմնական գնորդներն են եղել Սաուդյան Արաբիան (18 տոկոս), ԱՄԷ-ն (7.4) և Ավստրալիան (6.7):



Այդ նույն ժամանակամիջոցում Ռուսաստանը վաճառել է 22 տոկոսով ավելի քիչ զենք: Նրա գլխավոր գործընկերներն են Հնդկաստանը (35), Չինաստանը (12) և Վիետնամը (10):



Նշվում է, որ 2013-2017 թվականներին զենքի գլոբալ շուկան նախորդ հնգամյակի համեմատությամբ աճել է 10 տոկոսով: Զենքի խոշորագույն մատակարարներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, և Չինաստանը: Այդ երկրները տիրապետում են զենքի շուկայի մինչև 74 տոկոսը: Խոշորագույն զենք գնող երկրներն են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Չինաստանը: Այդ երկրները գնում են վաճառվող զենքի շուրջ 35 տոկոսը: