Ոսկու տենդը հասել է Սյունիք

Ոսկու տենդը հասել է Սյունիք
«Ոսկու տենդը» հասել է Սյունիքի մարզ, այժմ էլ մարզի Ծավ բնակավայրի Արջիձոր տեղանքն է հայտնվել ոսկի որոնողների տեսադաշտում: Այստեղ «Չուդո մետալ» ՍՊԸ-ն մտադիր է ոսկի-բազմամետաղային հանքերեւակում իրականացնել:



Օրերս Կապանում տեղի է ունեցել ծրագրի 2018-2021թթ.. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում: Աշխատանքների կատարման ծրագրի ժամանակ նշվել է, որ ընդհանուր առմամբ երկրաբանահետախուզական աշխատանքների համար նախատեսվում է փորել 25 հատ հոր՝ 5 մ խորությամբ, 4 հատ հորատանցք՝ 50-100 մ խորությամբ:



Այս ծրագրի իրականացումը, բնականաբար, շրջական միջավայրի վրա ունենալու է հետեւանքներ, մասնավորապես՝ խախտվելու է բերրի հողի շերտը: Տեղացիներն արդեն իսկ անհանգստացած են այս ծրագրով, սակայն սպասում են ՀՀ ԲՆ-ի փորձագիտական եզրակացությանը, որից հետո նոր տեղի կունենա հանրային երկրորդ քննարկումը:



Նշենք, որ վերոհիշյալ օտարահունչ ՍՊԸ-ն ընդամենը երկու տարի է, ինչ գրանցված է պետռեգիստրում՝ 2016-03-11, հիմնադիրը ՀՀ քաղաքացի է ՝ Արա Ավետիքի Դավթյանը:



#####