Իմ ակտիվությունը չի պայմանավորվում հարգարժան Սեյրան Օհանյանի անձով

Իմ ակտիվությունը չի պայմանավորվում հարգարժան Սեյրան Օհանյանի անձով

Այսօր Սեյրան Օհանյանի տիկնոջ կազմակերպած հավաք-քննարկման ժամանակ Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Սեյրան Օհանյանի հետ. «Ինքն արդեն գեներալ- լեյտենանտ էր, իսկ ես բժշկության կարեւոր ասպարեզներ նվաճած մի մարդ։ Երբ հանդիպեցի, նա արդեն ուներ ծանրագույն վնասվածք։ Ես մասնագիտոթյամբ բժիշկ եմ, եւ շատ ճիշտ գնահատել եմ ամեն ինչ՝ այն արժեհամակարգով, որով մենք դաստիարակվել էինք։ Այդ տղաները, որոնք զենք էին վերցրել եւ իրենց կյանքը նվիրաբերել։ Անգամ այդ ծանրագույն վնասվածքով Սեյրան Օհանյանն աշխարհի ամենաուժեղ եւ սիրուն տղամարդն էր»։  

Ռուզաննա Խաչատրյանը նաև նշել է. «Իմ ակտիվությունն իմ աշխարհայացքն է եւ իմ մարդկային վերաբերմունքն է եւ դա չի պայմանավորվում հարգարժան Սեյրան Օհանյանի անձով։ Ամեն ինչով սատարել եմ, սատարելու եմ։ Երբ տեսնեմ, որ խանգարում եմ իրեն, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից»։