Միխեիլ Սահակաշվիլին չի կարողանում կողմնորոշվել իր քաղաքական ապագայի հարցում

Միխեիլ Սահակաշվիլին չի կարողանում կողմնորոշվել իր քաղաքական ապագայի հարցում
Mezduza հանդեսը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու ծրագրային հարցազրույցը, որտեղ Սահակաշվիլին գնահատականներ է տալիս Ուկրաինայում եւ Լեհաստանում տիրող իրադրության վերաբերյալ, մեկնաբանում իր արտաքսումը եւ հայտարարում, որ ինչպես միշտ վստահ է իր հաջողությանը եւ ուժերին: Սահակաշվիլին նաեւ կիսվել է ապագայի իր պլաններով:



Ինչպես եւ կարելի էր սպասել, Սահակաշվիլին իր քաղաքական ապագան տեսնում է ուկրաինական քաղաքականության մեջ, սակայն դրանով հանդերձ մերժում է կոմպրոմիսն ու վարչապետացումը Կիեւում, ինչը ներկայիս պայմաններում արդեն չափազանց հավակնոտ կլիներ նրա համար: Իր հարցազրույցում Սահակաշվիլին մեկ հայտարարում է, որ արտաքսյալից Ուկրաինայի առաջնորդ է դառնալու, մեկ էլ հայտարարում, որ կուզենար Ուկրաինան ձեւափոխելուց հետո դառնալ Օդեսայի քաղաքապետ:



Առհասարակ, ինչպես նկատել են շատ քաղաքական մեկնաբաններ, Սահակաշվիլին ակնհայտորեն չի կարողանում կողմնորոշվել իր քաղաքական ապագայի հարցում, քանիոր ավելի վաղ էլ նա հայտարարել էր, որ պետք է վերջ դնել Իվանիշվիլիի տիրապետությանը Վրաստանում եւ արդեն ընթացիկ տարում Վրաստանում վերադառնալ իշխանության:Որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, որ այն ինչ ասում է Սահակաշվիլին, արդյունք է նրա էմոցիոնալ անհավասարակշիռ վիճակի, քանզի անտրամաբանական է, որ ասենք 5–7% տոկոս վստահության քվե ունենալով Վրաստանում, կարողանա գրավել իշխանությունը, ապա արդեն անցնել Ուկրաինան ձեւափոխելուն: